ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Շիրակի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ նոյեմբերի 6-ին ծառայություններ կմատուցվեն․

Ժամը 11։30-16:00-Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ

Ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Ախուրյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ:

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Նոյեմբերի 6-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Սյունիքի մարզի Քաջարան և Վայոց ձորի մարզի Վայք համայնքներում՝ հոկտեմբերի 30-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն