Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ արձագանքել պատժամիջոցներին | azatutyun.am

azatutyun.am Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ արձագանքել պատժամիջոցներին, հայտարարությունը հնչել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Պեկին կատարած այցի ժամանակ, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վերահաստատել է Մոսկվայի հետ կապերը խորացնելու Պեկինի հանձնառությունը։

«Երկու կողմերն էլ կգործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ փոխադարձ օգնության և համագործակցության համար՝ հակազդելու միակողմանի հարկադրական քայլերին», – ասվում է Պեկինի և Մոսկվայի համատեղ հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը տարածվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ջանքերի ֆոնին, որոնց շրջանակում Սպիտակ տան ղեկավարը պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային հսկաների՝ «Լուկօյլ»-ի ու «Ռոսնեֆթ»-ի նկատմամբ, Չինաստանին էլ՝ սպառնացել երկրորդական մաքսատուրքերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն