pastinfo.am Ծափաթաղի 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն: Նրանք այնտեղ կմնան որոշ ժամանակ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել։ Քննարկվել էր Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։