Արագածոտնի մարզում բախվել են 1 բեռնատար և 2 մարդատար ավտոմեքենաներ. կա 2 զոհ, 4 վիրավոր

Այսօր` նոյեմբերի 4-ին, վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, կա 2 զոհ, 4 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգը Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 17։38-ին, հաղորդել են, որ Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «GAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի բեռնատարը․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հոսպիտալացման ճանապարհին ուղևորներից մեկը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն