Ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։

«Ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից. այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։

Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական ​​այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Լուսանկարը՝ ադրբեջանական APA-ի

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն