Ղազախստանում Կասպից ծովի ափին կրկին հարյուրից ավելի սատկած փոկեր են հայտնաբերվել | factor.am

factor.am  Ղազախստանի Մանգիստաուի շրջանում Կասպից ծովի ափին հայտնաբերվել է առնվազն 112 սատկած փոկ։ Այս մասին հայտնել է Մանգիստաուի շրջանային բնապահպանական վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է Current time-ը։

Ըստ հաղորդագրության՝ էկոլոգները բազմաթիվ հաղորդագրություններ են ստացել բնակիչներից ծովափին սատկած փոկերի մասին։ Նոյեմբերի 3-ին վարչության մասնագետները ջրի նմուշներ են վերցրել Ֆորտ-Շևչենկոյի և Բաուտինոյի ափերից։ Շրջանի ձկնորսության պաշտպանության վարչության ներկայացուցիչների հետ միասին նրանք ուսումնասիրել են Ասան գյուղից մինչև Բաուտինո հրվանդանի ափը և հաշվել 112 սատկած փոկ։ Անցյալ տարի, հոկտեմբերից սկսած, նույն տարածքում զանգվածաբար սատկել էին նաև փոկեր Կասպից ծովի ափին։

Կենդանիների զանգվածային անկման պատճառը չի պարզվել ո՛չ մեկ տարի առաջ, ո՛չ էլ հիմա: Ղազախստանի պաշտոնյաները նշում են, որ փոկերի մարմինների և ջրի նմուշների վերլուծությունը լրացուցիչ ժամանակ կպահանջի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն