Դեմոկրատ Զոհրան Մամդանին ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ

ԱՄՆ-ում դեմոկրատ Զոհրան Մամդանին ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ: Նա հարավասիական ծագմամբ և մուսուլման առաջին քաղաքապետն է, ինչպես նաև ամենաերիտասարդը վերջին մեկ դարի ընթացքում, որ ընտրվել է այս պաշտոնում:

Մամդանին ընտրություններում հաղթել է Նյու Յորքի նախկին նահանգապետ, անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյին և հանրապետական ​​Քուրթիս Սլիվային։

Մամդանին նաև ասել է, որ դիմակայելու է նախագահ Թրամփին, որը հաճախ է քննադատել Մամդանիին՝ նրան բնութագրելով որպես կոմունիստ: ԱՄՆ նախագահը նաև բազմիցս սպառնացել է կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Մամդանին հաղթի ընտրություններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն