factor.am ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստի ուշադրության կենտրոնում կլինեն ԱՊՀ-ին սպառնացող վտանգները, դրանց արձագանքելու միջոցառումները և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելը։ Նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Շոյգուն նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի գործընկերների հետ։
Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել «ԱՊՀ-ում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև համատեղ արձագանքման հնարավոր միջոցառումները»։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտնել էր, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև մարդասիրական համագործակցությունը և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելը։