factor.am Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան Էմիլ Բաբիշովը նշել է, որ նախորդ նիստերի ժամանակ Վարդանյանն ու նրա այն ժամանակվա փաստաբանը մի շարք միջնորդություններ են ներկայացրել դատարանին, սակայն դրանց վերաբերյալ դատարանի որոշումներից քաղվածքներն ամբողջությամբ չեն տրամադրվել պաշտպանության կողմին: Պաշտպանը միջնորդել է, որ դատարանն այդ որոշումների քաղվածքները ամբողջությամբ տրամադրվեն պաշտպանության կողմին։
Նախորդ նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանին պետական միջոցների հաշվին նոր պաշտպան էր նշանակվել: Մինչ այդ, նրան ներկայացնում էր իր ընտրած փաստաբանը:
Հերթական նիստում Ռուբեն Վարդանյանը մեկ այլ միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով դատական նիստին կանչել Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ներկայացուցչին։ Նա նշել է, որ դա կապված է իրեն առաջադրված մեղադրանքներից մեկի՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատման հետ։ Բաբիշևն աջակցություն է հայտնել Վարդանյանի դիրքորոշմանը՝ խնդրելով բավարարել միջնորդությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում