Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ԱԳ պետնախարար Մոհամեդ ալ Խուլեյֆիի հետ

Նոյեմբերի 4-ին, Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ԱԳ պետնախարար Մոհամեդ ալ Խուլեյֆիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի և Կատարի միջև զարգացող երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացվող տնտեսական նոր հնարավորությունները:

Վահան Կոստանյանը և Մոհամեդ ալ Խուլեյֆին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ: Երկուստեք բարձր է գնահատվել տարածաշրջանի անվտանգության պահպանման համատեքստում Կատարի միջնորդական ջանքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն