Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը | civilnet.am

civilnet.am Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Ախ քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Գրիգորյանը Շոյգուին վստահեցրել է, որ «պատրաստ է մանրամասներ հայտնել» տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

Շոյգուն իր խոսքում նշել է, որ Կովկասում տիրող իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում։

«Վերջին իրադարձությունների, տարածաշրջանում՝ Կովկասում ընդհանուր առմամբ, տեղի ունեցած տարբեր զարգացումների վերաբերյալ ամեն ինչ պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը և խորհրդակցությունները», – ասել է Շոյգուն։

Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում։ Հանդիպման շրջանակներում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում նաև իր Ադրբեջանի գործընկերոջ հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն