news.am Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից մինչև «Սասունցի Դավիթ» կայարան ընկած հատվածում հոսանքի անկում է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեխնիկական խնդիր է առաջացել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին Երևանի մետրոպոլիտենից։
«Հոսանքի անկում է տեղի ունեցել այդ հատվածում, տեխնիկական խնդիր է առաջացել։ Վերականգման աշխատանքներ են ընթանում, ինչից հետո ամեն ինչ իր հունի մեջ կընկնի։ Այս պահին մեկ գծով ենք աշխատում»,–հայտնեցին մետրոպոլիտենից։
Ավելի վաղ քաղաքացիներն ահազանգել էին, որ «Սասունցի Դավիթ» կայարանում գնացքը ուղևորներին իջեցրել է ու հետ վերադարձել։