Այսուհետ ՀԱՊԿ անդամների դեմ հարձակումը Մինսկում կընկալեն որպես ագրեսիա Բելառուսի դեմ | azatutyun.am

azatutyun.am Այսուհետ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կամ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի դեմ ցանկացած զինված հարձակումը Մինսկում կընկալեն որպես ագրեսիա Բելառուսի դեմ։ Այսօր նման որոշում է ընդունել Բելառուսի խորհրդարանը՝ փոփոխություններ կատարելով «Զինված ուժերի մասին», «Պաշտպանության մասին» և «Ռազմական դրության մասին» օրենքներում։

«Նախատեսվում է, որ ռազմական ագրեսիայի ակտը, որ կիրականացնի որևէ երրորդ պետություն կամ պետությունների դաշինք Միութենական պետության կամ ՀԱՊԿ անդամներից ցանկացածի դեմ, կհամարվի նաև հարձակում Բելառուսի վրա», – հայտարարել է այդ երկրի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Գենադի Լեպեշկոն։

Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ կազմակերպության անդամ Հայաստանի հարաբերությունները սրված են՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն