Սերժ Սարգսյանի խափանման միջոցի հարցով նիստը հետաձգվեց | factor.am

factor.am Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվեց առանց բացվելու: Սերժ Սարգսյանը եկավ դատարանի բակ, սակայն, տեղեկանալով, որ նիստը չի կայանալու, գնաց:

Նրա պաշտպան Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անձնական պատճառներով դատավոր Արամ Գրիգորյանը բացակայում է աշխատանքից, թե երբ դատավորը կվերադառնա աշխատանքի, դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու հարցով նիստ էր նշանակվել նաև դատավոր Գիվի Հովհաննիսյանի վարույթում, և դատավորը, քննելով միջնորդությունը, մերժել էր այն:

Հիշեցնենք, որ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները վերացրել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, որից հետո Դատախազությունը դիմել է դատարաններին՝ հայտնելով, թե օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը և աայդ պատճառով միջնորդել են նրա նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն