Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը

Նոյեմբերի 5-ին ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ և անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն