factor.am «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, քննարկելով պաշտպան Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը, որոշում է կայացրել բավարարել այն և կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը։ Պաշտպանն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր, որ Սամվելյանի առողջական վիճակը շատ ծանր է, ունի մի շարք խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Նա հրատապ դիմում էր ուղարկել նաև ՄԻԵԴ։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն երկու ամիս առաջ հաղորդագրություն էր տարածել, գրելով՝ Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում