Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել, որում նշվում է,- «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը` Սահմանել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։