armenpress.am Հարավային Կորեայի Ուլսան քաղաքում գտնվող էլեկտրակայանում մեծ կառույցի փլուզման հետևանքով վեց մարդ ենթադրաբար մնացել է փլատակների տակ։ Այս մասին տեղեկացնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ ի սկզբանե փլատակների տակ արգելափակված անձանց թիվը 8-ն է եղել, սակայն նրանցից երկուսին հնարավոր է եղել փրկել։