ՌԴ-ն Ադրբեջանով Հայաստան կուղարկի ևս 132 վագոն ցորեն | factor.am

factor.am  Մինչև 2026 թվականի հունվարի վերջ Ռուսաստանը ցորենով լի ևս 132 երկաթուղային վագոն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի միջով անցնող նոր երկաթուղային երթուղով։ Ուսումնասիրվում է այս երթուղով այլ կատեգորիաների բեռներ տեղափոխելու հնարավորությունը, հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։

Ռուսաստանը երկաթուղով Ադրբեջանի միջոցով Հայաստան է հասցրել հացահատիկի առաջին խմբաքանակը։ Հաղորդվում է, որ «Ռուսական երկաթուղիները» կազմակերպել է ավելի քան 1000 տոննա ցորենի փոխադրում Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից դեպի Հայաստան՝ Դալարիկ կայարան։

«Մինչև 2026 թվականի հունվարի վերջը այս երթուղով նախատեսվում է ուղարկել ցորենով ևս 132 երկաթուղային վագոն։ Քննարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների տեղափոխումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե նոր լոգիստիկ երթուղին հնարավոր է դարձել Ադրբեջանով Հայաստան բեռների տարանցման վերսկսման շնորհիվ։

Հիշեցնենք, որ ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) արդեն ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն