news.am Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 6–ի նիստում որոշում կայացրեց, որով Պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ կտրամադրվի 4 370 636 դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կապիտալ ծախսերի գծով այս տարի ստանձնած պայմանագրային մի շարք պարտավորությունների կատարման համար (այս տեղեկատվությունը նախագծում ներկայացված է որպես հույժ գաղտնի) ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցներից նախարարության կողմից իրականացվող 1169 ծրագրի 31001 միջոցառմանն ուղղել 4 370 636 դրամ լրացուցիչ գումար։
«Միջոցներն ուղղվելու են տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համար»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է նաև, որ որոշման ընդունումը ՀՀ 2025 թ. պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում: