Փաշինյանին ՊՊԾ-ից հայտնել են՝ քաղաքացու բերանը փակելով եկեղեցուց հանել են՝ նաև նրա անվտանգությունից ելնելով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայությունից «բացատրություն է խնդրել» քաղաքացու բերանը փակելով եկեղեցուց դուրս հանելու դեպքի առնչությամբ:

«Նրանք ասել են, որ այդ որոշումը կայացվել է այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով, որովհետև նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցում էր Ստեփան Ասատրյանի (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) մատուցած պատարագին։

Պատարագի ընթացքում եկեղեցու ներսում մի քաղաքացի սկսեց գոռալ՝ «Ստեփա՛ն Ասատրյան, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»։ Իրավիճակը մի պահ լարվեց, ներկաներից մեկը քաղաքացու բերանը ձեռքով փակեց, նրան ստիպողաբար դուրս հանեցին եկեղեցուց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն