Ադրբեջանի բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին՝ թուրքական բանակի հետ համագործակցությամբ․ Ալիևն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը | factor.am

factor.am  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, և այս հարցում սերտորեն համագործակցում է թուրքական բանակի հետ։ Այս առումով նա անդրադարձել է Ադրբեջանի՝ դաշինքի հետ հարաբերությունների ընդլայնման դերին։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկեր, բարձր է գնահատվել ադրբեջանական Զինված ուժերի ներդրումն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» գործողությանը և Բաքվի ներդրումը որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն։

Քննարկվել են  նաև Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն