Հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի շենքերից մեկում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի շենքերից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին, մարվել՝ 12։00-ին։ Այրվել են 3 գազի հաշվիչ, մուտքի ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ), նկուղում՝ ծխատարի շարժիչը և կենցաղային իրեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն