Դատարանը մերժեց փոխել Արթուր Սարգսյանի կալանք խափանման միջոցը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ անհրաժեշտությունն ու հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ Արթուր Սարգսյանի 85-ամյա հայրը գտնվում է բժշկական կենտրոնում․ «Նա այս ընթացքում առողջական լրջագույն խնդիրներ է ունեցել առողջական խնդիրների ողջ դետալները փոխանցվել են դատարան»։
Հիշեցնենք՝ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները․ այդ թվում՝ Արթւոր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում «ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ»։
«Վազգեն Գալստանյանը 2024-ի նոյեմբերից սկսած նպատակադրվել է իշխանությունը ստանձնել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակով շարժման մի շարք մասնակիցների՝ Արթուր Սարգսյանի, Արսեն Ղազարյանի, Հայկ Շահնազարյանի, Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն», – ԱԺ-ում հայտարարել էր Աննա Վարդապետյանը։