Բաքվում շինծու նիստում դատախազը հայտարարել է, թե Արայիկ Հարությունյանի «մասնակցությունը հանցագործություններին հաստատված է ապացույցներով» | factor.am

factor.am  Բաքվի ռազմական դատարանում այսօր ընթանում է Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական ​​նիստը սկսվել է, իբր, հայ գերիների՝ «հանցավոր կազմակերպությանը մասնակցությունը հաստատող փաստաթղթերի և ապացույցների» ներկայացմամբ։

Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը դատարանի ուշադրությանն է ներկայացրել Արցախի նախկին նախագահ Արայիկ  Հարությունյանին վերաբերող որոշ փաստաթղթեր և ապացույցներ: Նշվել է, թե, իբր, դատական ​​նիստի ընթացքում հաստատվել են ապացույցներ, թե Արայիկ Հարությունյանի մասնակցությունը հանցագործություններին հաստատվում է «ապացույցներով»։ Արայիկ Հարությունյանը 1991 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը, իբր, հանցավոր կազմակերպության կազմում (նկատի ունեն Արցախը) «տարբեր գործառույթներ կատարելիս, ուղղակիորեն և անուղղակիորեն մասնակցել է այդ հանցավոր կազմակերպության կողմից կատարված բոլոր հանցագործություններին»։

Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն