ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքը փոխվել է տնային կալանքի | factor.am

factor.am  ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է. Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառել երկամսյա տնային կալանք։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք՝ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր օգոստոսի 8-ին, նրան մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ։

Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները պարբերաբար հայտարարություն են տարածում, որ իրավապահ մարմինները փորձում են «վերակենդանացնել» գործը՝ արդեն իսկ կարճված վարույթի նյութերի հիման վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն