Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը ավարտելու հարցում «զգալի առաջընթաց» կա․ Թրամփ | azatutyun.am

azatutyun.am  Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է`ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ուղղությամբ «նշանակալի առաջընթաց» կա։

«Մենք հանձնառու ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե հնարավոր է, ևս մեկ պատերազմ ավարտելուն։ Մենք մինչ այժմ հաջողության չենք հասել, բայց կարծում եմ, որ զգալի առաջընթաց ենք գրանցել», – ասել է ԱՄՆ նախագահը։

Նոյեմբերի 2-ին Թրամփը հաստատել էր, որ ԱՄՆ-ն չի դիտարկում Ուկրաինային մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ մատակարարելու հարցը, որոնցով ուկրաինական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն