Չեխիայի խորհրդարանի խոսնակը հանել է Ուկրաինայի դրոշը խորհրդարանի շենքից | azatutyun.am

azatutyun.am  Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նոր խոսնակ, աջակողմյան «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» (SPD) կուսակցության առաջնորդ Տոմիո Օկամուրան հրահանգել է հանել Ուկրաինայի դրոշը պալատի շենքից։ Նա անձամբ էր պահում սանդուղքը, երբ աշխատողը հանում էր Ուկրաինայի պետական խորհրդանիշը։

«Չեխիան առաջին տեղում է», – ասում է Օկամուրան տեսանյութում: Նա վաղուց քննադատել է Չեխիայի հանրային շենքերի վրա ուկրաինական դրոշները, և նույնիսկ ընտրություններից առաջ շեշտել է, որ երբ իր կուսակցությունը գա իշխանության, բոլոր ուկրաինական դրոշները կհեռացվեն:

Օկամուրան պատգամավորների պալատի խոսնակ էր ընտրվել նոյեմբերի 5-ին՝ գաղտնի քվեարկության արդյունքում։

Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ANO կուսակցության առաջնորդ Անդրեյ Բաբիշը ընտրություններից հետո համաձայնագիր էր ստորագրել աջակողմյան, Եվրամիության և ՆԱՏՕ-ի դեմ հանդես եկող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների հետ կոլացիա կազելու շուրջ բանակցությունների մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն