Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու թմրանյութ․ 29 անձ ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում ապօրինի պահում են զենք-զինամթերք:

«Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում և 9 ավտոմեքենաներում:
Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաև թմրանյութ` կոկաին, մարիխուանա և մեթադոնային լուծույթ:

29 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն