Եթե առաջիկայում անձրևներ չտեղան, ստիպված կլինենք տարհանել Թեհրանը. Իրանի նախագահ | pastinfo.am

pastinfo.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է, որ Թեհրանը կարող է բախվել ջրի լուրջ պակասի և բնակիչների տարհանման անհրաժեշտության, եթե առաջիկայում անձրևներ չտեղան։ Այս մասին հաղորդում է հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Իրանի արևմուտքում գտնվող Սանանդաջ քաղաք կատարած այցի ժամանակ Փեզեշքիանը նշել է, որ երկիրը բախվում է լուրջ բնական մարտահրավերների, այդ թվում՝ տեղումների քանակի նվազման և ջրային ռեսուրսների արագ սպառման։

«Եթե անձրև չտեղա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի սահմանափակումներ մտցնել արդեն հաջորդ ամսվանից։ Եթե երաշտը շարունակվի, և ջուրը սպառվի, մենք ստիպված կլինենք տարհանել քաղաքը», – զգուշացրել է Փեզեշքիանը։

Նա Թեհրանում ստեղծված իրավիճակը որակել է «տագնապալի»։

Իրանի մայրաքաղաքի ջրամատակարարումը կախված է հինգ խոշոր ամբարտակներից՝ Լարից, Մամլուից, Ամիր Քաբիրից, Թալեկանից և Լատյանից, որոնցից ամենամեծը Ամիր Քաբիրն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում Իրանում տեղումների քանակը կտրուկ նվազել է, և օդերևութաբանական տվյալները ցույց են տալիս, որ այս տարի Թեհրանում տեղումների քանակը մոտ 40%-ով ցածր է սեզոնային նորմայից: Անձրևի բացակայությունը, մասնավորապես գարնանը և ամռանը, հանգեցրել է ջրամբարներում ջրի մակարդակի կտրուկ անկման, ինչը ազդել է ինչպես մակերեսային, այնպես էլ ստորգետնյա աղբյուրների վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն