Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` պատվաստումների թիվը կրկնակի աճել է. ԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է գրիպի դեմ պատվաստումների դինամիկային՝ ներկայացնելով գրիպի դեմ պատվաստումների այս տարվա ցուցանիշները:

«Փոքրիկ արձանագրում. նախ ավելի շուտ ենք սկսել գործընթացը:

Երկրորդ՝ քաղաքացիները շատ ավելի պատասխանատու են մոտենում իրենց առողջության պահպանմանը: Սա նաև իրազեկման աշխատանքների, պատվաստումը հեշտացնելու և մոբիլ թիմերով քաղաքացիներին մոտեցնելու արդյունքն է»,- գրել է Ավանեսյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել արձագանքների և հանրային առողջությունը միասին պահպանելու համար:

«Քանի որ պահանջարկը մեծ է, խնդրում ենք ռիսկի խմբերին ժամանակ չկորցնել և հնարավորինս արագ գալ պատվաստման: Առողջ եղեք»,- գրառման վերջում գրել է նախարարը:

Նախարարությունից նշել են, որ սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 5-ի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պատվաստված քաղաքացիների թիվը գրեթե կրկնապատկվել է, և հիշեցրել, որ շարժական կետերը կգործեն մինչև նոյեմբերի 28-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն