Համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նոյեմբերի 6-ին` ժամը 13-ին, Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Հոկտեմբերի 30-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք»,- նշվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն