factor.am Ադրբեջանը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հիմնական նախաձեռնողներից է և հանդես է գալիս այս ձևաչափով հաջորդ հանդիպումն իր մոտ անցկացնելու օգտին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը 3+3 տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակի հիմնական նախաձեռնողն է։ Այս մեխանիզմի շրջանակում, որը ստեղծվել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում, արդեն տեղի է ունեցել երեք հանդիպում։
Անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք փորձեցինք վերջնական փաստաթղթում ներառել Ադրբեջանի և Հայաստանի միջև հետագա հանդիպումների հետևողական կազմակերպման վերաբերյալ դրույթ, սակայն հայկական կողմը դեմ էր։ Մենք կարծում ենք, որ հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում»,- ասել է Հաջիզադեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում