Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման և պաղեցման ևս մեկ արտադրամասի գործունեություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն՝ կասեցվել է «Աշտարակ միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, Տաշիր համայնք, Պրիվոլնոյե գյուղ):

Հիմքը՝ ՍԱՏՄ Երևանի Կենտրոնի տեսուչների արձանագրությունն է այն մասին, որ այս ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝

  • կաթի մթերման և պաղեցման արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը սրբելու, չորացնելու համար նախատեսված սարքերով,
  • տարածքի հատակին եղել են լվացման, ախտահանման, ցամաքեցման աշխատանքների իրականացմանը խոչընդոտող անհարթություններ,
  • պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատերին եղել են վնասված հատվածներ, ջրի խողովակների վրա եղել են կոռոզիայի հետքեր, իսկ լարերի վրա` կեղտի կուտակումներ,
  • բացվող ներքին պատուհանին եղել են բորբոսի հետքեր,
  • կաթի հավաքման տարողությունների և սառնարանների ոտնամասերին եղել են կոռոզիայի հետքեր։

 

Խախտումների վերացման համար տեսչական մարմինը սահմանվել է վերջնաժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն