azatuytun.am: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: «Ազատությանը» փոխանցել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նախկին նախարար Վահան Քերոբյանը: Քնչական կոմիտեից հայտնել էին, որ Վահան Քերոբյանին մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելը և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքներ:
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Քերոբյանի ձերբակալմանն առնչվող գործով` նշելով, որ ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:
«Ազատության» հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է Քերոբյանը այս գործի հետևում, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ բոլորի հարցերին կփորձեն պատասխանել կալանքի միջնորդության մասին դատական նիստից հետո: