Նոր մեղադրանք է ներկայացվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, հաղորդում է ՔԿ-ն։
Նրան մեղսագրվում է պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու արարք։ Նախկին նախարարի նկատմամբ հայտարարվել է հետախուզվում։
Պարզվել է, որ 2008թ. դրությամբ Միքայել Հարությունյանը իր տեղակալ, 3-րդ բանակային կորպուսի փոխհրամանատարին՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն, բնակարան հատկացնելու գործընթացում սահմանված կարգի խախտմամբ հատկացրել է բնակարան։
Նույն գործով մեղադրյալ է նաև Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։