Էրդողանը մեկնել է Ադրբեջան | azatutyun.am

azatutyun.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան, ինչպես հաղորդվում է՝ մասնակցելու «նոյեմբերի 8-ին՝ հաղթանակի օրվան նվիրված Բաքվում կայանալիք միջոցառմանը»։

Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ «այսօր Ադրբեջանում տոնական միջոցառումներ ու Հաղթանակի շքերթ կանցկացվի»։ Դրանց նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կմասնակցի։

Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն