ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին առաջարկել է տանել, ցույց տալ բանակի վերջին տարիների սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։
«Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Միաժամանակ, որպեսզի քաղաքացիները «չնեղվեն», որ առաջարկը միայն նախագահներին է անում, Փաշինյանը նման հնարավորություն է մտածել նաեւ քաղաքացիների համար.
«ՀՀ քաղաքացիների ցանկացած 50-հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները»,- գրել է Փաշինյանը՝ մանրամասնելով, թե խմբերի ձեւավորման համար ինչ պայմաններ կան։