Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը կարող է հանգեցնել իրավիճակի սրման և սպառազինությունների մրցավազքի նոր փուլի։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի հայտարարությունները։
«Բնականաբար, սա մեծ իրարանցում է առաջացրել աշխարհում և Միացյալ Նահանգներում, քանի որ շատերը հասկանում են այս քայլի վտանգը, միջուկային փորձարկումների վերսկսման վտանգը, որոնք չեն անցկացվել 1990-ականների սկզբից ի վեր։ Սա կարող է հանգեցնել նոր սրման, սպառազինությունների մրցավազքի նոր փուլի և, ընդհանուր առմամբ անկանխատեսելի հետևանքների, բայց մենք հետևում ենք գործընթացին»,-ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։