Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կա՛մ ոչ հեռատեսության արդյունք է, կա՛մ օտար օրակարգի սպասարկում. Նազելի Բաղդասարյան

Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվական գրոհի ձևով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս օրերին, երբ ադրբեջանական կողմն է ակտիվանում տեղեկատվական դաշտում, նպատակը ակնհայտ է․ երբ տեղեկատվական այդ արշավին միանում է օտարազգի կապիտալով ջերմոցներում աճեցված «ոսկե մանուկը», էլի ընկալելի է՝ խոսափող է, արտաբերում է իրեն փոխանցված տեքստը։

Բայց երբ Հայաստանը ղեկավարած անձն ինքն է հանդես գալիս փաստերի հետ չհամընկնող, անտրամաբանական հայտարարություններով ու մանիպուլյացիաներով, անխուսափելիորեն առաջանում են բազմաթիվ հարցեր։Ս

արգսյանի նախօրեի մտքերը ոչ թե քաղաքական վերլուծություն էին, այլ հին ու մաշված ձայնապնակի կրկնություն։ Այդ թեզերը բազմիցս՝ հիմնավոր և փաստարկված կերպով, ջախջախվել են թե՛ 2018-2020 թթ․ սպառազինության ծավալների, թե՛ բանակի վերափոխման գործընթացների,և թե՛ պաշտպանական ոլորտում արդիականացման ուղղությամբ իրականացված համակարգային քայլերի համադրությամբ։

Այո՛, երկու ու կես տարում անհնար էր լրացնել երեք տասնամյակների բացը։ Բայց ռեֆլեքսիայի փոխարեն Սարգսյանը կրկին փորձ է անում պետության և բանակի վերաբերյալ ճառել ու սեփական տարիների անգործության ստվերը նետել այլոց վրա։

Ի դեպ, նախօրեին Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կա՛մ ոչ հեռատեսության արդյունք է, կա՛մ օտար օրակարգի սպասարկում։

Երրորդ տարբերակ պարզապես չկա»,- գրել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահը անդրադարձել էր 44-օրյա պատերազմին, և հայտարարել․ «44-օրյա պատերազմի առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը, երկրորդ՝ բանակցողները ինչ որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին, այս երկուսը բերեց նրան, որ բանակցային գործընթացը դադարեց։ […] Տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը, պատերազմ սկսելու նախաձեռնությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն