Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին, որի ժամանակ ներկայացրել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունից որոշ մանրամասներ: Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջից․
«Նարեկ Կարապետյան: Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց, ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, ևս ձերբակալվեց։
Թաքեր Կարլսոն: Դուքս ինչու՞ ձերբակալվեցիք։
Նարեկ Կարապետյան: Չգիտեմ (ժպտում է)։
Թաքեր Կարլսոն: Իր եղբորորդին լինելու համար։
Նարեկ Կարապետյան: Միգուցե այնտեղ գտնվելու համար, չգիտեմ։ Ես հիշում եմ՝ 8 ժամ ոստիկանական բաժանմունքում էինք, և նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէ այդ 37 վայրկյանի համար։ Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց․ «Ոչ, դա չի աշխատի»։ Եվ 7 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում, որն, ի դեպ, Դուք կարող եք դիտել Youtube-ում, բոլորը կարող են, չկա ոչ մի խոսք ոչ վարչապետի, ոչ էլ այլնի մասին», – նշված է գրառման մեջ, հավելելով, որ ամբողջական հարցազրույցի թարգմանությունը կհրապարակվի առաջիկա ժամերի ընթացքում։