ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ու Կոտ դ’Իվուարի ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բրազիլի Բելեմ քաղաքում հանդիպել է Կոտ դ’Իվուարի ԱԳ նախարար Կակու Ադոմ Լեոնին: Այս մասին X-ի գրառմամբ տեղեկացրել է Հայաստանի ԱԳ փխնախարարը։

«Մեծ հաճույքով հանդիպեցի Կոտ դ’Իվուարի արտաքին գործերի նախարար Կակու Ադոմ Լեոնին։ Մտքեր փոխանակեցինք բազմակողմանի հարթակներում Հայաստան-Կոտ դ’Իվուար արդյունավետ համագործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիների վերաբերյալ։ Անդրադարձանք հաջորդ տարի Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբազմազանության համաժողովին (COP17)»,-նշել է Աբիսողոմոնյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն