ՍԾՏՀԿ-ն կարևոր հարթակ է տարածաշրջանային տնտեսական գործընկերության խորացման համար. Գևորգ Պապոյան

Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ քննարկել է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման, առևտրի, ներդրումների և զբոսաշրջության զարգացման հարցեր՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցելու ՍԾՏՀԿ-ի շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարությունից։

«Հայաստանը մեծապես կարևորում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունը և բարձր է գնահատում ՍԾՏՀԿ-ի առանցքային դերը՝ տարածաշրջանային երկխոսության, տնտեսական փոխգործակցության և անդամ պետությունների միջև գործընկերության խթանման գործում», -նշել է Գևորգ Պապոյանը։

«Նախարարը բարձր է գնահատել ՍԾՏՀԿ-ի մշտական միջազգային քարտուղարության դերը՝ շարունակական և կառուցողական աջակցության գործում, ինչպես նաև 2025–2026 թվականների Գործողությունների պլանի ձևավորման գործընթացում։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերը՝ որպես տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության ապահովման և խաղաղության կայունացման կարևոր երաշխիքներ։ Նա նշել է, որ ծրագրերը նաև կարող են ծառայել որպես արդյունավետ հարթակ Սևծովյան երկրների միջև համագործակցության խորացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման, առևտրի և ներդրումների խթանման, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև այլ ուղղություններով կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունյում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն