5 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրեբջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված համաձայնագրով ավարտվեց 44-օրյա պատերազմը։
Այդ համաձայնագրով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Հադրութն ու Շուշին, Արցախում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորախումբ։
Դրանից շուրջ երկու տարի անց Ադրբեջանը փակեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչն Արցախում հանգեցրեց հումանիտար ճգնաժամի։ Շրջափակումից 9 ամիս անց Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց, արդյունքում, սահմանին մեծաթիվ զոհեր տալով՝ ԼՂ բնակչությունը տեղահանվեց, Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։
Լուսանկարում՝ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին՝ հրթիռակոծումից հետո / աղբյուրը՝ Արցախի տեղեկատվական շտաբ