Ռուս խաղաղապահները նախապես տեղեկացված են եղել Ղարաբաղում գործողության մեկնարկի մասին. Բայրամով | factor.am

factor.am

2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը գործողության մասին տեղեկացվել էր դրա մեկնարկից 10-15 րոպե առաջ։

Ինչպես հաղորդում է Report-ը, այդ մասին Հանրային հեռուստատեսությանը (ITV) տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նախարարը նշել է, որ խաղաղապահները տեղեկացվել են վտանգի մասին և նրանց խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր կամ զորանոցներ:

Բայրամովն ընդգծել է, որ Ղարաբաղից հայերի հեռանալուց հետո հարց է ծագել այնտեղ խաղաղապահների ներկայության նպատակահարմարության մասին:

Բայրամովը հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության պայմանների համաձայն՝ եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ տեղեկատվություն չի տրամադրում, խաղաղապահների գործունեությունը պետք է երկարաձգվի հաջորդ հինգ տարով:

«Այդ ժամկետը եկել է 2025 թվականի մայիսի 10-ին։ Չնայած նրան, որ ռուս խաղաղապահներ Ադրբեջանում այլևս չկային, զուտ իրավական տեսանկյունից, որպեսզի հետո ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան, մենք այս տարվա ապրիլի 30-ին պաշտոնական նոտա հղեցինք ռուսական կողմին և ամբողջությամբ նկարագրեցինք իրավիճակը։ Մենք հայտարարել ենք, որ նրանց մանդատն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվելու», – նշել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն