Ընտրակաշառքի և բարեգործական արգելքի խախտման դեպքերը կարժանանան խիստ իրավական գնահատականի. Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, որ իրականացնելու է Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրությունների ամբողջ գործընթացի ամենօրյա մշտադիտարկում՝ ապահովելու ընտրական օրենսդրության լիարժեք պահպանումը և կանխելու ցանկացած ապօրինի ազդեցություն ընտրողների կամքի վրա։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրության ողջ գործընթացի նկատմամբ։

Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական և անզիջում ընտրական օրենսդրության պահպանման հարցում։ Մասնավորապես՝ ընտրական քարոզչության ընթացքում որևէ անձի կամ կառույցի կողմից բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում զերծ մնալ նմանատիպ անօրինական գործողություններից և ցանկացած խախտման դեպքի մասին անմիջապես հաղորդել իրավապահ մարմիններին»,- ասված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն