Երևան քաղաքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը բարձրանա ևս 1-2 աստիճանով։