Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ

Նոյեմբերի 9-ին, ժամը 11։07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի և տանը կից անասնագոմի տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 15։05-ին: Այրվել են անասնագոմի տանիքը՝ (մոտ 300 քմ), տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի, 100 հակ անասնակեր, 10 հատ արևային կայան և կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ և հարակից անասնագոմ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 2 ջրատար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն