azatutyun.am ԱՄՆ Սենատը կիրակի օրը քայլեր է ձեռնարկել դաշնային կառավարությունը վերագործարկելու և արդեն 40 օր շարունակվող շաթդաունը դադարեցնելու ուղղությամբ, հայտնում է Reuters-ը:
Ընթացակարգային քվեարկության ժամանակ սենատորները առաջ մղեցին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը, որը կփոփոխվի՝ կառավարությունը մինչև հունվարի 30-ը ֆինանսավորելու համար և կներառի երեք ամբողջական տարվա հատկացումների օրինագծերի փաթեթ։ Եթե Սենատը վերջնականապես ընդունի օրինագիծը, փաթեթը դեռ պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից և ուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփին ստորագրության համար: Այդ գործընթացը կարող է տևել մի քանի օր։
«Կարծես թե մենք շատ մոտ ենք կառավարության փակման ավարտին», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։