Լիտվայի կողմից սահմանը փակելու պատճառով ավելի քան 1000 բեռնատար է կուտակվել բելառուսական կողմում | armenpress.am

armenpress.am Լիտվայի կողմից Բելառուսի հետ սահմանը միակողմանի փակելու որոշման հետևանքով բելառուսական կողմից սահմանին կուտակվել են ավելի քան 1100 բեռնատար մեքենաներ։ Այս մասին ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բենյակոնի և Կամեննի Լոգ սահմանային անցակետերի մուտքերի մոտ կենտրոնացած տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու համար Բելառուսը որոշել է դրանք տեղափոխել Կոտլովկա սահմանային անցակետի մոտ գտնվող հատուկ կայանատեղիներ։

Նախարարության տվյալներով՝ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ վարորդներին հնարավորություն է տրվել լքել Բելառուսը և վերադառնալ իրենց մշտական ​​բնակության վայրերը, մինչև Լիտվան կորոշի ամբողջությամբ վերաբացել սահմանը։ Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնել այն վարորդներին, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում լքել Բելառուսը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն